«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2011-06-03 | #102, 2011-06-04 | #103, 2011-06-07


ՍՈՅԱՅԻ ԸՆՁՅՈՒՂՆԵՐԸՙ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌ

Մայիսի սկզբից մինչեւ օրս Գերմանիայում 21 եւ Շվեդիայում 1 (Գերմանիա այցելած) անձանց մահվան հավանական պատճառը աճեցվող սոյայի ընձյուղներն են: Ստորին Սաքսոնիայի գյուղատնտեսության նախարար Գերտ Հանեն բնակչությանը խորհուրդ է տվել սոյա չուտել: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

Հանեի խոսքերով, առայժմ չկան ստուգումների պաշտոնական արդյունքներ, որ աղիքային սուր վարակի պատճառը հենց Ստորին Սաքսոնիայում աճեցված սոյան է: Սակայն փորձագետները կարծում են, որ հենց դա է 22 մարդու մահվան պատճառը դարձել:

Ռոյթեր գործակալության տվյալներով, Գերմանիայում մայիսի սկզբից E-coli աղիքային ցուպիկով վարակվել է 2153 մարդ: Նրանցից 627-ի օրգանիզմում բժիշկները հայտնաբերել են երիկամների եւ կյանքի համար վտանգավոր բարդացումներ:

Սկզբում փորձագետները ենթադրել էին, թե վարակը տարածվում է վարունգից, լոլիկից եւ հազարի (մարոլ) տերեւներից: Թեեւ այդ բանջարաբույսերն «արդարացվեցին», բայց ԵՄ-ում դարձյալ վտանգավոր են համարվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4