Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը այս տարի նշում է 155-ամյակը: Հարուստ ավանդույթներ ու պատմություն ունեցող թատրոնում ընթանում են վերանորոգման լայնածավալ աշխատանքներՙ Վրաստանի կառավարության 1,2 միլիոն դոլար հատկացված գումարներով: Մինչ կավարտվեն վերանորոգման աշխատանքները, թատրոնն իր ստեղծագործական գործունեությունը ծրագրել է իրականացնել հյուրախաղերի ձեւաչափով: 16 անձից բաղկացած թատերախումբը հունիսի 6-19-ը կհյուրընկալվի Հայաստանի քաղաքներում: Թատերասերների դատին կհանձնվիՙ Վանաձորումՙ հունիսի 7-8-ին, իսկ Երեւանումՙ 9-ին, Ջ. Պատրիկի «Սիրելի Պամելա» բեմադրությունը: Իսկ Ս. Բելովի «Շտապ պահանջվում է 5000 եվրո» բեմադրությունը կցուցադրվի Սպիտակում, Ստեփանավանում, Ալավերդիում: Թատերասերները Գ. Խանջյանի «Ավերակների պահակները» ներկայացումը հնարավորություն կունենան ըմբոշխնել հունիսի 17-ին Ալավերդիում, 18-ինՙ Վանաձորում: 14 օրերի ընթացքում ադամյանցիները կներկայացնեն 10 ներկայացում:
Մ. Մ.