Հունիսի 7-ին Լոնդոնում ռուսական արվեստի գործերի աճուրդի շրջանակում աճուրդի է դրվելու նաեւ Մարտիրոս Սարյանի «Կովկասյան քաղաքի փողոց» կտավը: Աճուրդին ներկա է լինելու նաեւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Իմանալով աճուրդի մասին, նա հանդես էր եկել հայտարարությամբ, հույս հայտնելով, որ մեծահարուստ հայերից մեկը կգնի եւ թանգարանին կնվիրի կտավը: Սարյանի կտավը գնահատվել է 200-300 հազար եվրո: