«Իմպուլսի» ղեկավարության հետ փոխադարձ համաձայնությամբ Հովհաննես Գոհարյանը խզել է պայմանագիրն ակումբի հետ: Պատճառն արտերկրից ունեցած հրավերներն են: Մոտ օրերս պարզ կդառնա, թե արտերկրի որ ակումբում կշարունակի ելույթները Գոհարյանը:
Հովհաննես Գոհարյանը Հայաստանում ելույթները սկսել էր նախորդ մրցաշրջանի կեսերիցՙ ԲԱՏԷ-ից վարձավճարով տեղափոխվելով «Փյունիկ»: Չեմպիոնի կազմում նա բավականին արդյունավետ խաղ ցուցադրեցՙ խփելով 7 գոլ: Մրցաշրջանի ավարտից հետո Գոհարյանը վերադարձավ ԲԱՏԷ, սակայն շուտով խզեց պայմանագիրն ու հայտնվեց «Իմպուլսում»: Դիլիջանցիների կազմում էլ նա աչքի ընկավ արդյունավետ խաղովՙ խփելով 4 գնդակ: