Այսօր Թբիլիսիում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Գրան պրիի խաղարկությունը, որին Հայաստանից կմասնակցեն 9 ըմբիշներ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել է Արմեն Չոմարյանին (55 կգ), Հարություն Հովհաննիսյանին (55 կգ), Վահրամ Խաչատրյանին (60 կգ), Ալեքսան Միքայելյանին (60 կգ), Խոսրով Մելիքյանին (66 կգ), Մաքսիմ Սահակյանին (74 կգ), Տիգրան Սահակյանին (84 կգ), Հրաչյա Հովհաննիսյանին (84 կգ) եւ Սարգիս Տոնոյանին (94 կգ):