«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2011-06-08 | #105, 2011-06-09 | #106, 2011-06-10


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸՙ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք հետաքրքրված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն», Վիեննայում ընթացող Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում, պատասխանելով ներկաների հարցերին, հունիսի 8-ին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը : ՀՀ վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, եւ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է: Վարչապետ Սարգսյանի խոսքով` հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթներին, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, եւ պատրաստ է քաղաքական կամք դրսեւորել ու արագ համաձայնության գալ: «Մեր տեսանկյունից, դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք եւ պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար», նշել է ՀՀ վարչապետը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4