Եգիպտոսի արդեն պաշտոնանկ նախագահ Հոսնի Մուբարաքի արձանը 4 տարի առաջ, 2007-ին Բաքվից 25 կմ հեռու, Խրդալանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվել էր քաղաքի Եգիպտոս-Ադրբեջան բարեկամության պուրակում: Ս. թ. փետրվարին, երբ համաժողովրդական խռովության հետեւանքով պաշտոնանկ արվեց Մուբարաքը, ադրբեջանական ընդդիմությունը իշխանությունից պահանջեց, որ արձանն ապամոնտաժվի: Բաքվի իշխանությունները, թուրքական «Դունիա բուլթենի» կայքէջի վկայությամբ, սկզբում կարեւորություն չտվեցին ընդդիմության պահանջին: Սակայն նրանք հետզհետե համոզվեցին դրա նպատակահարմարության մեջ, եւ հունիսի 8-ին ապամոնտաժվեց Մուբարաքի բրոնզե արձանը:
Հ. Չ