Մամուլում վերջին օրերին բավական աղմուկ կա նոր ստեղծված ու կարծես թե դեռ չգրանցված «Ազատ դեմոկրատներ» անունը կրող կուսակցության շուրջը, որի նախագահը ՀՀՇ նախկին փոխնախագահ, «Արթիկ տուֆ» ՓԲԸ-ի սեփականատեր Խաչատուր Քոքոբելյանն է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեմային անդրադարձել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը . «Ստիպված եմ այսօրվանից իրերն իրենց անունով կոչել: Հակառակ նրան, որ այնտեղ` այդ նորաստեղծ քաղաքական միավորումում, ես անձնապես ունեմ իմ կողմից շատ հարգելի անձեր, որոնք ապացուցել են, որ մարտնչող են ու պատրաստ են պայքարել այս կեղեքող համակարգի դեմ, կոնկրետ այդ պրոյեկտի (ու ոչ միայն այդ պրոյեկտի, որոնց ականատես կլինենք մոտ օրերին) հեղինակը Սերժ Սարգսյանն է»:
Մ. Խ.