Հայտնի դարձան նարդու կարճ խաղաձեւի հանրապետության գավաթակիրները: Մրցումներն անցկացվեցին երկու խմբով: Վարպետների խմբում ՀՀ գավաթակիր դարձավ Ռուբեն Մարտիրոսյանը, որը եզրափակիչում հաղթեց Հարություն Մարտիրոսյանին: Սիրողական նարդիստների մրցավեճում ուժեղագույնը Պարգեւ Կարապետյանն էր, որն առավելության հասավ Նշան Թորոսյանի նկատմամբ:
Զույգերով (խորհրդակցելով) մրցումներում հանրապետության գավաթակրի տիտղոսին արժանացան Արթուր Մուրադյանն ու Գալուստ Ղարիբյանը, որոնք եզրափակիչում հաղթեցին Սերժիկ Արզումանյանին եւ Սիրաժ Ղամբարյանին: Թիմային մրցումներում հաղթող ճանաչվեց Արտաշատի թիմը, որը պարտության մատնեց «Վիրտուոզներին»: Երիտասարդների մրցաշարում հաղթող ճանաչվեց Արտյոմ Ադամյանըՙ հաղթելով Արտաշես Գրիգորյանին: Մրցաշարի հաղթողներին պարգեւներ հանձնեց «Սիգարոն» ընկերությունը: Աշնանը կկայանա նարդու Հայաստանի առաջնությունը: