ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Թագավորություն: Վարչապետը Բուքինգհեմյան պալատում ներկա կլինի արքայազն Չարլզի ու Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերին: Նաեւ նախատեսվում է, որ Տիգրան Սարգսյանը կհանդիպի տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարների հետ: Վարչապետը նաեւ կայցելի բրիտանական BBC գործակալության կենտրոնակայան ու հարցազրույց կտա գործակալությանը:
Տիգրան Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված են Երեւանի քաղաքապետն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ի. Պ.