Ինչպես տեղեկացանք «Արարատբանկի» լրատվական բաժնից, բանկը ՀՀ Կենտրոնական բանկից ստացավ «Դայնրզ քլաբ ինթերնեշնլ» (Diners Club) միջազգային վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
Հաղորդագրության մեջ տեղեկացվում է, որ Diners Club-ի հետ կնքված պայմանագրով, «Արարատբանկը» այս հեղինակավոր կազմակերպության բացառիկ ներկայացուցիչ է Հայաստանում` հնարավորություն ստանալով սպասարկելու Diners Club-ի` ճանաչված համաշխարհային ապրանքանիշի պլաստիկ քարտերից եւ էլեկտրոնային վճարման ամենատարբեր ծառայություններից օգտվող քարտապաններին:
Diners Club-ը հիմնադրվել է 1950 թվականին, բարձրակարգ ֆինանսական ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 185 երկրներում, շուրջ 675000 բանկոմատների եւ կանխիկացման կետերի միջոցով:
Ա. Մ.