Ինչպես նախապես տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մտադրվել էր հունիսի 14-ին ներկա գտնվել Յարոսլավլում կայանալիք «Շիննիկ»-«Ուրալ» հանդիպմանը, որպեսզի դիտեր «Շիննիկի» հարձակվող Արթուր Սարկիսովի եւ «Ուրալում» խաղացող պաշտպան Դենիս Թումասյանի խաղը:
Սակայն ինչպես տեղեկացանք «Փյունիկ» ակումբից, Մինասյանը Յարոսլավլ չի մեկնել, քանի որ Սարկիսովը որակազրկման պատճառով այդ հանդիպմանը չէր կարող մասնակցել: