Երեկՙ կեսօրին Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկում անհայտ անձը ներկայացել է որպես ջրմուղի աշխատակից եւ փորձել է մտնել բնակարաններ: Սակայն տանտերերը, կասկածելովՙ զանգահարել են ոստիկանություն: Վերջիններս ահազանգի հետքերով հետապնդել են ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին եւ «Գարեգին Նժդեհ» մետրոյի կայարանի տարածքում փորձել են նրան բռնել: Հետապնդվողը 31-ամյա Արման Ենգիբարյանն է, որն արդեն իսկ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ է կասկածվում, չի ենթարկվել ոստիկանների պահանջներին եւ իր մոտ եղած զենքից կրակ է արձակել: Ոստիկանները նախազգուշական օդ կրակոց արձակելուց հետո վնասազերծել են հետապնդվողին ու նրան տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ եւ ստացած վերք(եր)ից մահացել է:
Մ. Մ.