Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է արտաքին մրցույթ Տնտեսական հետազոտությունների վարչության «տնտեսագետ-հետազոտող» թափուր աշխատատեղի համալրման համար:
Աշխատանքի նպատակն է. Միկրոտնտեսական եւ մակրոտնտեսական մակարդակներում գիտահետազոտական աշխատանքների իրականացում:
Աշխատատեղի հիմնական պարտականություններն են.
Առաջադրված թեմայով գիտահետազոտական ավարտուն աշխատանքի իրականացում, որը ներառում է.
- ՀՀ դրամավարկային, ֆինանսական, բանկային եւ տնտեսության տարբեր ոլորտների եւ ուղղությունների վերաբերյալ հետազոտությունների եւ գործնական վերլուծությունների իրականացում` կիրառելով ժամանակակից հավանականային եւ վիճակագրական մեթոդներ, ընդհանուր եւ մասնակի հավասարակշռության մոդելների կառուցման սկզբունքներ եւ հաշվողական ծրագրային փաթեթներ:
- Տնտեսագիտական տարբեր թեմաներով գիտահետազոտական աշխատանքների գործնական կիրառության միջազգային փորձի ուսումնասիրում եւ ամփոփում;
- Հետազոտական աշխատանքների եւ վերլուծությունների ներկայացում սեմինարներում, կոնֆերանսներում եւ հրապարակում մասնագիտական ամսագրերում:
Պահանջվող կրթությունը եւ գիտելիքների շրջանակը.
Բարձրագույն տնտեսագիտական կրթության պարագայում` 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ Կենտրոնական բանկում կամ 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ոչ Կենտրոնական բանկում (հետազոտական ոլորտում (ներառյալ արտասահմանյան ԲՈՒՀ-երում դոկտորի կոչում ստացած դիմորդների ուսումնառության տարիները)):
Բարձրագույն ոչ մասնագիտական կրթության պարագայում` 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ Կենտրոնական բանկում կամ 6 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ոչ Կենտրոնական բանկում (հետազոտական ոլորտում (ներառյալ արտասահմանյան ԲՈՒՀ-երում դոկտորի կոչում ստացած դիմորդների ուսումնառության տարիները)):
Գիտելիքներ հետեւյալ ոլորտներում` մակրոտնտեսագիտություն (խորացված), միկրոտնտեսագիտություն (խորացված), դրամավարկային տեսություն (խորացված), մաթեմատիկական մոդելներ տնտեսագիտության մեջ (խորացված), էկոնոմետրիկա եւ հավանականային մեթոդների կիրառումը տնտեսագիտության մեջ (խորացված), տնտեսական վիճակագրություն (միջանկյալ):
Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացություն (ռուսերեն եւ անգլերեն լեզուները` մասնագիտական գրականություն ընթերցելու նպատակով):
Անհրաժեշտ հմտություններ` համակարգչով աշխատելու հմտություն (MS Office, Matlab, Eviews):
Փաստաթղթերի ընդունելության վերջնաժամկետը` 2011թ. հուլիսի 07-ը
Աշխատավարձը` 287 000 դրամ (չհարկված)
Պահանջվող փաստաթղթերը.
Դիմումի ձեւ (Ձեւը զետեղված է ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային կայքում - www.cba.am «Թափուր աշխատատեղեր» բաժնում կամ տրվում է ՀՀ կենտրոնական բանկում ): Դիմումի ձեւը կարող է ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` hrm@cba.am հասցեով: Մրցութային հարցաշարը եւ Կենտրոնական բանկում մրցույթների անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է Կենտրոնական բանկի էլեկտրոնային կայքում (www.cba.am) կամ տրվում է Կենտրոնական բանկում: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել` 59-26-34 եւ 26-13 (ներքին):
Հասարակայնության հետ կապերի ծառայություն