«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2011-06-21 | #114, 2011-06-22 | #115, 2011-06-23


ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ «ՖԱԹՀ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՅԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Պաղեստինի «Ֆաթհ» կազմակերպության ներկայացուցիչները երեկ ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում հանդիպել են ՀՅԴ պատվիրակության հետ: Հիշեցնենք «Ֆաթհ»-ը մեր երկրում է Պաղեստինի օրենսդիր մարմնի անդամ, նախկին արտգործնախարար Նաբիլ Շաասի գլխավորությամբ: Ողջունելով հյուրին` ՀՅԴ պատվիրակության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը խոսել է ՀՅԴ-«Ֆաթհ» սերտ համագործակցության մասին, մասնավորապես` Սոցինտերնում: Մկրտչյանն ընդգծել է, որ ՀՅԴ-ն «դրական կեցվածք ունի պաղեստինցի ժողովրդի արդար պայքարի նկատմամբ»: Նաբիր Շաասը նշել է, որ իրենց ցանկությունն է` «երկու բարեկամ երկրներում փոխադարձաբար բացել դեսպանատներ»: Ներկայացնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ներկա փուլը` Շաասը նշել է, որ սեպտեմբերին Պաղեստինը դիմելու է ՄԱԿ-ին` իր անկախությունը ճանաչելու խնդրանքով: Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ՀՅԴ-ն պատրաստ է միջազգային ատյաններում աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար պայքարին: Հանդիպման վերջում Նաբիլ Շաասը ՀՅԴ-ի ներկայացուցիչներին հրավիրել է Պաղեստին:

Մինչ հանդիպումը` «Ֆաթհ»-ի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4