Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման ՀՀ կառավարության նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել գյումրեցիների շրջանում, տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Գյումրեցի մշակույթի գործիչների եւ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպվել է քաղաքից տեղափոխված չորս որմնանկարները վերադարձնելու պահանջով ստորագրահավաք:
Ստորագրահավաքի առաջին փուլով, 4053 ստորագրություններով պահանջագիրը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական գրությամբ արդեն ուղարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ստորագրահավաքը շարունակվում է, ցանկացողները կարող են միանալ: