«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2011-06-22 | #115, 2011-06-23 | #116, 2011-06-24


ԱՆԴՐԱԴԱՐՁ ՏՊԱԳՐՎԱԾԻՆ

Նախորդ համարում տպագրել էինք ստույգ աղբյուրներից չհաստատված տեղեկատվություն այն մասին, թե Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնի հավակնորդ է պրոռեկտոր Շահեն Շահինյանը, որը ներկայումս հեղինակավոր արվեստագետների միջնորդությամբ եւ դրամական վարձատրության խոստմամբ աշխատում է վերեւների բարեհաճությամբ հասնել ցանկալի պաշտոնին: Ավելացրել էինք նաեւ, որ պրոռեկտոր Շահինյանը տեր է մսի պասաժի:

Պրն Շ. Շահինյանը երեկ ներկայացավ «Ազգի» խմբագրություն եւ ամբողջովին հերքեց մսի պասաժի տեր լինելու մեր տեղեկությունը, ինչպես նաեւ նյութական վարձատրության պահը: «Միակ կապը Սիլաչի թաղամասի հետ այն է, ասաց նա, որ ծնվել եմ այնտեղ եւ վաղուց տեղափոխվել այլ բնակավայր»: Այնուամենայնիվ, պրն Շահինյանը չժխտեց, որ տարիքային ցենզի կամ այլ պատճառով ռեկտորի աթոռի թափուր մնալու պարագայում ինքը հավակնորդ է լինելու այդ պաշտոնին: Պրն Շահինյանը խմբագրության տրամադրության տակ դրեց իր կենսագրականը, որն իրոք հարուստ է երաժշտական գործունեությամբՙ ե՛ւ ուսումնառությամբ, ե՛ւ միջազգային ու տեղական մրցանակներով, ե՛ւ մասնագիտական-կրթական աշխատանքով:

Հիշեցնենք, որ պրն Շահինյանը մասնագիտությամբ ջութակահար է, երաժշտագիտության բնագավառի դոցենտ, կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր:

Ցավում ենք չստուգված տեղեկություն հրապարակելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4