«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2011-06-22 | #115, 2011-06-23 | #116, 2011-06-24


ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Ռումինիայի Էֆորիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Սուրեն Պետրոսյանն առաջին կես միավորը կորցրեցՙ հաշտություն կնքելով Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովի հետ: Պետրոսյանը 3 տուրից հետո 2,5 միավորով բաժանում է 2-10-րդ տեղերը: Միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Բելգիայի ներկայացուցիչ Վադիմ Մալախատկոն, որը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Աննա Զոզուլիայի հետ մրցավեճում: 4-րդ տուրում Պետրոսյանը կմրցի Կոստին-Լուկիան Միրոնի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4