Երեւանի Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեկ մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի: ԱԺ պատգամավորը թերթի դեմ հայց էր ներկայացրել «Կլորիկ գումա՞ր է «կրվել»» խորագրով հրապարակման համար: Պատգամավորն իր հայցով «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից պահանջել էր 3 միլիոն դրամՙ զրպարտության եւ իր անձը վիրավորելու համար: Դատարանը հայցն ամբողջությամբ մերժել է` անհիմն լինելու հիմքով:
Ի. Պ.