«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ 1900 ԱՂԲԱՄԱՆ

«Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված նորմերը: Կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել»: Վերոնշյալ պահանջը երեկ ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Քաղաքապետը շեշտել է, որ կառուցապատողները Երեւանի ու երեւանցիների համար անհարմարություններ չպետք է ստեղծեն:

Մայրաքաղաքում աղբահանության պատշաճ իրականացման համար քաղաքապետարանը վարչական շրջաններին ավելի քան 1900 աղբարկղեր է հատկացրել:

Շինբարեկարգման աշխատանքների առնչությամբ քաղաքապետը հանձնարարել է գույքագրել եւ ընդհանուր գնահատական տալ մայրաքաղաքի ստորգետնյա անցումների վիճակի վերաբերյալ:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների, սիզամարգերի ու լանդշաֆտների խնամքն ապահովելու նպատակով կգույքագրվեն ոռոգման ցանցի անհրաժեշտություն ունեցող տարածքները եւ կտրվի ֆինանսական գնահատական: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է նաեւ այգիների եւ պուրակների խնամքը: Կուժեղանա հատկապես վարձակալությամբ տրված տարածքների վերահսկողությունը:

«Երեւանջուր», «Երեւանգազ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է ջրամատակարարման պոմպակայաններում, էլեկտրամատակարարման ենթակայաններում եւ գազաբաշխիչ կետերում ապահովել սանիտարական պատշաճ վիճակ եւ բարեկարգել այդ կառույցների տարածքներն ու արտաքին տեսքը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4