«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԴԻՐՔԵՐԸ

Ռումինական Էֆորիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի վերջին 3 տուրերն անհաջող էին Սուրեն Պետրոսյանի համար: Մինչ այդ անպարտելի հայ շախմատիստը 2 պարտություն կրեցՙ զիջելով Մարիուս Մանոլաչեին եւ Բելա Բադեային: Երկու պարտությունների միջեւ նա հաղթեց Աննա-Ռոքսանա Անտոնին: Անհաջող ելույթների պատճառով Սուրեն Պետրոսյանը զգալիորեն վատթարացրեց մրցաշարային վիճակը: 7 տուրից հետո նա 4 միավորով 14-րդ տեղում է:

Աղյուսակը գլխավորում է 5,5 միավոր ունեցող բելառուս Ալեքսեյ Ֆյոդորովը: Յոթ շախմատիստներՙ Վադիմ Մալախատկոն, Սերգեյ Տիվյակովը, Ալեքսեյ Գավրիլովը, Մարիուս Մանոլաչեն, Կոստին-Լուկիան Միրոնը, Իզաբելա-Կորինա Պեպտանը եւ Բելա Բադեան 5-ական միավորով հետապնդում են առաջատարին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4