«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


ՀԱՂԹՈՂԻՆ ԿԱՆՎԱՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ

Հունգարիայում ավարտին է մոտենում Դյորդ Մարքսի շախմատի հուշամրցաշարը: 2 անընդմեջ պարտություններից հետո առաջատարի դիրքը զիջած Լիլիթ Մկրտչյանը վերջնագծում կրկին հաջող է խաղում: Վերջին 3 տուրերում նա վաստակեց 2 միավորՙ հաղթելով Աննա Շարեւիչին, հաշտություն կնքելով Աննա Ռուդոլֆի եւ Ալինա Կաշլինսկայայի հետ: 9 տուրից հետո Մկրտչյանը 5 միավորվ 3-րդ տեղում է:

Ավարտական տուրից առաջ մրցաշարում երկիշխանություն է: 5,5-ական միավորով առաջատարներն են Իդլիկո Մադլը եւ Ալինա Կաշլինսկայան: 7-րդ տուրում նրանց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Այնուհետեւ Մադլը հաղթեց Էսթեր Դուդասին եւ Աննա Շարեւիչին: Իսկ Կաշլինսկայան 8-րդ տուրում պարտվեց Աննա Ռուդոլֆին:

Մրցաշարի հաղթողին կորոշեն ավարտական տուրի հանդիպումները: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կխաղա Էսթեր Դուդասի հետ: Ալինա Կաշլինսկայան եւ Իդլիկո Մադլը սեւերով մրցելու են համապատասխանաբար Աննա Շարեւիչի եւ Աննա Ռուդոլֆի հետ: Վերջինս 4,5 միավորով 4-րդ տեղում է, իսկ Շարեւիչը 3 միավորով եզրափակում է աղյուսակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4