«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

Բուլղարիայի Ալբենա քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Սիմոնյանն ու բուլղարահայ միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը, որոնք մեկնարկում տոնել են 2-ական հաղթանակ:

Ավետիք Գրիգորյանը հաղթել է բուլղարացիներ Ալեքսանդր Կարաիվանովին եւ Կիրիլ Դիմովին: Տիգրան Սիմոնյանը պարտության է մատնել բուլղարացի Էլիթսա Աթանասովային ու ռումինացի Միհայ Միխայլեսկուին, իսկ Վալենտին Փամբուկչյանն առավելության է հասել բուլղարացիներ Վալենտին Իվանովի եւ Պետար Լանգովի նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4