Ռումինիայի Էֆորիա քաղաքում ավարտին է մոտենում շախմատի միջազգային մրցաշարը: Նախավերջինՙ 8-րդ տուրում Սուրեն Պետրոսյանը հաղթեց Գեորգե Յիրովեանուին ու վաստակեց 5 միավոր: Պետրոսյանը 11-րդ տեղում է:
Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են բելառուս Ալեքսեյ Ֆյոդորովն ու ռումինացի Մարիուս Մանոլաչեն: Ֆյոդորովը հաշտություն կնքեց Սերգեյ Տիվյակովի հետ, իսկ Մանոլաչեն հաղթեց Լուկիան-Կոստին Միրոնին: 5 շախմատիստներՙ Սերգեյ Տիվյակովը, Վադիմ Մալախատկոն, Ալեքսեյ Գավրիլովը, Բելա Բադեան եւ Իզաբելա Պեպտանը վաստակել են 5,5-ական միավոր:
Ավարտական տուրում Սուրեն Պետրոսյանը կխաղա Ստեֆան Տելեայի հետ: Ֆյոդորովի մրցակիցը կլինի Պեպտանը, իսկ Մանոլաչեն կմրցի Բելա Բադեայի հետ: