Ալբենայի շախմատի մրցաշարի 3-րդ տուրն էլ հաղթական էր 2010-ի Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանի եւ բուլղարահայ միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանի համար: Գրիգորյանը սեւերով պարտության մատնեց Կիրիլ Բադեւին, իսկ Փամբուկչյանը հաղթեց Կլաուդիա Կուլոնին: Մրցաշարի մասնակից հայ 3-րդ շախմատիստըՙ Տիգրան Սիմոնյանն առաջին կես միավորը կորցրեց Պավել Յարազի հետ մրցավեճում:
3 տուրից հետո Ավետիք Գրիգորյանն ու Վալենտին Փամբուկչյանը 100 տոկոսանոց արդյունքով 16 շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը: Տիգրան Սիմոնյանը 2,5 միավորով առաջատարներին հետապնդողների թվում է:
4-րդ տուրում Գրիգորյանը սպիտակներով կմրցի Կրում Գեորգիեւի հետ: Վալենտին Փամբուկչյանն ու Տիգրան Սիմոնյանը կխաղան սեւ խաղաքարերով համապատասխանաբար Պոնտուս Կառլսոնի եւ Աթանաս Կոլեւի հետ: