«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2011-06-28 | #119, 2011-06-29 | #120, 2011-06-30


ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ՔՐՔՈՒՄ ԱԴԱՄԻ» ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Քրքում ադամի» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսի աջ հատվածում «Քրքում ադամի» ծաղիկն է: Ձախ հատվածում պատկերված է ծաղկաթերթի մի մասը: Ամբողջ մակերեսով տեղադրված է գունավոր ոճավորված պատկեր: Դիմերեսին եզրաշուրթի մոտ կիսաշրջագծով վերեւում հայերեն եւ ներքեւում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը երկու տողով նշված է ներքեւի հատվածում` «1000» եւ «ԴՐԱՄ»: Դաշտի աջ հատվածում թողարկման տարեթիվն է` «2011»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Քրքում ադամի» ծաղիկը եւ ցողունները: Աջ հատվածում պատկերված ծաղկաթերթի մի մասը ավարտվում է հուշադրամի դիմերեսին: Դարձերեսի եզրով հայերեն եւ լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` «ՔՐՔՈՒՄ ԱԴԱՄԻ» եւ «Crocus adamii»: Դարձերեսի ներքեւի աջ հատվածում նշված են հուշադրամի մետաղը եւ հարգը` «Ag 925»:

Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը1000 դրամ
Մետաղը եւ հարգըարծաթ, 9250
Զանգված28.28 գ
Տրամագիծը38.61 մմ
Դրամաշուրթըատամնավոր
Որակըպրուֆ
Տպաքանակըմինչեւ 10000 հատ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4