Այսօրՙ ժամը 17-ին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ) կկնքվի երկու պայմանագիր: Առաջինը` Մանկավարժական համալսարանի եւ ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ»-ի միջեւ` համատեղ գիտաուսումնական «Ոչ գծային օպտիկական, լազերային եւ ֆոտոնիկական բյուրեղների լաբորատորայի» ստեղծման պայմանագիր:
Համատեղ լաբորատորիան կգործի համալսարանի համակարգում:
Այն ստեղծվում է Մանկավարժական համալսարանի «Քվանտային էլեկտրոնիկայի եւ ինտեգրալ օպտիկայի նոր նյութերի» լաբորատորիայի եւ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Ոչ գծային բյուրեղների եւ սարքաշինության» լաբորատորիայի բյուրեղների աճեցման խմբի բազաների հիման վրա: «Բյուրեղների աճեցման խումբը» ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունից հետո կվերածվի «Օքսիդային բյուրեղների աճի» լաբորատորիայի:
Լաբորատորիան լինելու է Մանկավարժական համալսարանի կառուցվածքում շահույթ չհետապնդող, ոչ առեւտրային ստորաբաժանում:
Կստորագրվի նաեւ միջազգային հայ-ֆրանսիական «ֆոտոնիկական, ժամանակակից նյութեր ֆոտոնիկայի եւ օպտիկական տվիչների /սենսորների/ համար» լաբորատորիայի ստեղծման մասին պայմանագրի նախագիծ: Ֆրանսիական կողմն այն ստորագրել է, իսկ հայկական կողմից կստորագրի ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: