«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2011-06-28 | #119, 2011-06-29 | #120, 2011-06-30


ՀՀ ԳԱԱ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Հունիսի 29-ին ավարտվեցին ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությունները: Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը: Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը: Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լեւոն Թավադյանը: Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը:

Նորընտիր ակադեմիկոս-քարտուղարները, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ, փոխնախագահ Յուրի Շուքուրյանը եւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը ի պաշտոնե ընդգրկվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության նոր կազմի մեջ: ՀՀ ԳԱԱ նախագահության ազատ անդամներ ընտրվեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4