Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունըՙ մեջբերելով ԵԱՀԿ գործող նախագահող Լիտվայի արտգործնախարար Աուդրիանուս Աժուբալիսի հայտարարությունը, ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Լամբերտո Զանյերը, որը նախկինում կազմակերպությունում աշխատում էր որպես հակամարտությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար: Հատկանշական է նաեւ, որ Զանյերը եղել է նաեւ Կոսովոյում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ: Զանյերը փոխարինում է Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին: Հիշեցնենք` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին Անկարան առաջադրել էր իր ներկայացուցիչ Էրսին Էրչինին, որը փաստորեն անհրաժեշտ աջակցությունը չի ստացել կազմակերպության պատվիրակների շրջանում:
Հ. Ա.