«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2011-06-29 | #120, 2011-06-30 | #121, 2011-07-01


ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԿԻԵՎ

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով, պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա:

Այցի շրջանակում հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուեւի հետ, կայցելի Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահների համատեղ մամուլի ասուլիս, որտեղ երկու երկրների ղեկավարները կամփոփեն հանդիպման արդյունքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4