«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2011-06-29 | #120, 2011-06-30 | #121, 2011-07-01


ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ ԾԽԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ

Հունիսի 26-ին Սանկտ-Պետերբուրգում նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հոգեւորականների տարեկան հաշվետու ժողով:

Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի մամլո դիվանի փոխանցմամբՙ թեմի հոգեւոր կյանքի աշխուժացման մեջ որպես կարեւոր ձեռքբերում սրբազան հայրը մատնանշել է եկեղեցաշինությունը: Որպես ասվածի օրինակ տեր Եզրասը ներկայացրել է մայիսին Դոնի Ռոստովում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օծված Սուրբ Հարություն եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում, որը քանդել էին համայնավարները 1965թ.:

Շուտով կօծվեն նաեւ Եկատերինբուրգի, Վլադիվոստոկի եկեղեցիները, Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի շինարարական աշխատանքներն էլ բարեհաջող փուլում են: Շինարարական աշխատանքների սկսման փուլում են նաեւ Մոսկվայի Պոկլոննայա Գորայում նախատեսված Մեծ հայրենականի եւ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու կառուցումը:

«Եկեղեցիները լի են հավատացյալներով ոչ միայն տոն օրերին: Մարդիկ գալիս են եկեղեցի` խաղաղություն եւ մխիթարություն գտնելու, քահանայի հետ խորհրդակցելու», ասել է սրբազան հայրը` հավելելով, որ թեմում ստեղծվում են ծխական նոր համայնքներ եւ բազմաթիվ քաղաքներ քահանաների կարիք են զգում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4