«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2011-06-29 | #120, 2011-06-30 | #121, 2011-07-01


ԲԵՆԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔԻՆ ԱՐԺԱՆԻ ՆՎԱՃՄԱՆ ՀԱՍԱՎ

54-ամյա Բենիկ Իսրայելյանը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու հայտ է ներկայացրել: Նախկին ծանրորդը աջ ձեռքի միջնամատով բարձրացրեց 116,9 կգ ծանրությունը 20 սմ եւ պահեց 7 վրկ: Նշենք, որ Գինեսի ռեկորդների գրքում նախկինում նման վարժության որեւէ ռեկորդ գրանցված չէ: Դեռեւս 2000-ին Բենիկ Իսրայելյանն այդ վարժությունը կատարելիս բարձրացրել էր 147,5 կգ ծանրություն: Այդ նվաճումը գրանցված է հայկական «Դյուցազնագրքում»:

Բենիկ Իսրայելյանը Գինեսի ռեկորդների գրքի հանձնախմբից ռեկորդ սահմանելու թույլտվություն էր ստացել: Նրա բարձրացրած ծանրությունը չպետք է թեթեւ լիներ 104,3 կգ-ից: Սակայն Բենիկը թույլատրելիից 12,6 կգ ավելի բարձրացրեց: Նշենք, որ ռեկորդի գրանցմանը հետեւում էր հատուկ ստեղծված անկախ հանձնախումբը, որը գլխավորում էր Վարդան Թովմասյանը: Մյուս երկու անդամներն էին Գինեսի ռեկորդակիր Արտակ Գրիգորյանը եւ «Ֆիտնես» ակումբի ներկայացուցիչը: Այժմ մինչեւ հուլիսի 11-ը ռեկորդի գրանցման համար անհրաժեշտ բոլոր տեսանյութերն ու փաստաթղթերը պետք է ուղարկվեն Լոնդոն: Հուսանք, որ Գինեսի ռեկորդների գրքում եւս մեկ հայ դյուցազնի անուն կգրանցվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4