«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2011-06-29 | #120, 2011-06-30 | #121, 2011-07-01


ՀԱՂԹԱԿԱՆ ՏՈՒՐ

Ալբենայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրը հաղթական էր հայաստանցի շախմատիստների համար: Ավետիք Գրիգորյանը սեւերով հաղթեց Դենիս Կադրիչին, իսկ Տիգրան Սիմոնյանն առավելության հասավ Էլի Կոպելեւիչի նկատմամբ: Իսկ ահա բուլղարահայ Վալենտին Փամբուկչյանը պարտվեց Բոգիդար Իվանովին:

5 տուրից հետո Ավետիք Գրիգորյանը վաստակած 4,5 միավորով բաժանում է 2-9-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Մաքսիմ Ռոդշտեյնին: Վերջինս 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Անդրաս Սաբոյի նկատմամբ: Տիգրան Սիմոնյանն ունի 4 միավոր, Վալենտին Փամբուկչյանըՙ 3: 6-րդ տուրում Գրիգորյանը սպիտակներով կխաղա Դմիտրի Սվետուշկինի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4