Ռումինիայի Էֆորիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի վերջին տուրերում վերելքով է հանդես գալիս Սուրեն Պետրոսյանըՙ բարելավելով մրցաշարային վիճակը: Նախավերջինՙ 10-րդ տուրում Պետրոսյանը կրկին հաջող խաղացՙ հաղթելով Իզաբելա Պեպտանին: Դա Պետրոսյանի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր, որի շնորհիվ հայ շախմատիստը վաստակեց 7 միավոր: Ավարտական տուրից առաջ Պետրոսյանն ընդամենը կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Սերգեյ Տիվյակովին: Վերջինս հաղթեց Կոստին Միրոնին: 7 միավոր ունեն նաեւ Ալեքսեյ Ֆյոդորովը, Մարիուս Մանոլաչեն, Վադիմ Մալախատկոն: Ֆյոդորովը հաղթեց Բելա Բադեային, Մալախատկոն ու Մանոլաչեն հաշտություն կնքեցին: 11-րդ տուրում Պետրոսյանը կմրցի Վադիմ Մալախատկոյի հետ: Տիվյակովի մրցակիցը կլինի Ալեքսանդր Օգլեզնեւը: