«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2011-07-01 | #122, 2011-07-02 | #123, 2011-07-06


ԵՄԵՆ, ՍԻՐԻԱ... ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Հուլիսի 4-7-ը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանը հերթական նիստն է գումարում` բազմաթիվ օրակարգային հարցերով: Հագեցած քննարկումներից մեկն էլ այսօր վերաբերելու է Եմենի եւ Սիրիայի վատթարացող իրավիճակին:

Ըստ պաշտոնական լրահոսիՙ ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եվրոխորհրդարանականներին կներկայացնի Եմենի եւ Սիրիայի իրավիճակի վատթարացումն ու արաբական աշխարհում եւ Հյուսիսային Աֆրիկայում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված անհրաժեշտ քայլերը: Այս համատեքստում երեք բանաձեւի նախագիծ է ներկայացված Եվրոխորհրդարան, որոնք կքննարկվեն այսօր, բայց կքվեարկվեն հինգշաբթի:

Այս թեմաների ներկայացման հետ էլ Էշթոնը ԵԽ անդամներին կներկայացնի Լեռնային Ղարաբաղի շուրջը տիրող իրավիճակը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4