Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Գյումրի այցելության ժամանակ մի քանի հետաքրքրական արտահայտություններ է արել: Ամերիկյան «Ֆորբս» ամսագրի` Հայաստանի տնտեսության գնահատականների մասին նա ասել է, թե վարչապետը պետք է վերաբերմունք դրսեւորի այդ առթիվ (երեկ վարչապետն այդ հարցին անդրադարձել է արդեն). «Եթե այն համապատասխանում է իրականությանը, ասի, որ համապատասխանում է, իսկ եթե ոչ` ապա անհրաժեշտ է հերքել»: Մամուլի այն հրապարակումներին ի պատասխան, թե ԱԺ նախագահը չի գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը, Հ. Աբրահամյանը նկատել է. «Բայց ում մասին դուք մտածում եք, նա էլ չի գլխավորելու, ասեմՙ իմանաք: Ուրեմն ցուցակը կգլխավորի հանրապետության նախագահը, որ հանգստանաք բոլորդ, եւ ընդհանրապես գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում. ցուցակը ով կգլխավորի, թե չի գլխավորի, այդքան էլ կարեւոր չէ»: Հասկանալի է, որ նա նկատի է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Մ. Խ.