Երեկ Պետական բժշկական համալսարանում մեկնարկեց հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարը, որը տեւելու է մինչեւ հուլիսի 9: Համագումարին մասնակցում են նաեւ տարբեր երկրներում բնակվող հայ բժիշկներ: Այն ընթանալու է առողջապահության, սփյուռքի, կրթության ու գիտության նախարարությունների աջակցությամբ:
Երեկ բացման արարողությանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետը: Նա հանդես է եկել ողջույնի խոսքով:
Համագումարի գլխավոր հովանավորը «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունն է, որը համագումարն իրականացնելու համար տրամադրել է 10 միլիոն դրամ:
Ի. Պ.