Վառնայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Վալենտին Փամբուկչյանն անդրանիկ պարտությունը կրեցՙ սպիտակներով զիջելով Կիպրիան Բերբատովին: 5 տուրից հետո նա 3,5 միավորով 12-րդ տեղում է:
5-րդ տուրն անվանեց մրցաշարի միանձնյա առաջատարին: Աղյուսակը 4,5 միավորով գլխավորեց բուլղարացի Բորիս Չաթալբաշեւը, որը պարտության մատնեց ադրբեջանցի Բահրուզ Ռզաեւին: 8 շախմատիստներ 4-ական միավորով հետապնդում են առաջատարին: