Սպահանի հայոց թեմական խորհուրդից ստացված հետեւյալ հաղորդագրությունը հաստատում է հուլիսի 7-ին առաջինը «Ազգ» օրաթերթում «Թալանված ձեռագրեր Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքից» վերնագրով հոդվածում տպագրված տեղեկությունը, որ Անգլիայում աճուրդի են դրվել վանքի թանգարանի ձեռագրերից առանձին մանրանկարչության էջեր:
«Անմիջապես կապվել ենք մեզ վստահած մասնագետ անձանց հետ` ավելի մոտիկից ստուգելու հարցը եւ մեզ տեղյակ պահելու, որպեսզի օրինական միջոցներով խնդիրը պարզենք: Հարցը խորհրդապահական ձեւով հետապնդում ենքՙ հանցագործին ի հայտ բերելու գործը չվնասելու նպատակով, եւ ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով», ասված է հաղորդագրության մեջ:
Հ. Հ.