Մարտին Շահբազյանի «Հայաստանի մարզերը» հերթական լուսանկարչական ցուցահանդեսն անցած ուրբաթ օրը բացվեց Գյումրիում` Գեղագիտության ազգային կենտրոնի տեղի մասնաճյուղի սրահում: «Իմ նպատակն է եղել Հայաստանի մարզերը ցույց տալ այնպես, ինչպես ես տեսնում եմ», բացման ժամանակ ասաց վաստակաշատ լուսանկարիչը: «Չգիտեմՙ ճիշտ եմ տեսնում, թե սխալ, բայց ես լավն եմ տեսնում, լավատես եմ իմ երկրի հանդեպ եւ սիրում եմ իմ երկիրը»:
Հայաստանյան բնության, պատմության ու մշակույթի հուշարձանների` այս գործերում դրոշմված պատկերները լուսանկարչի մասնագիտական վարպետության կնիքը կրելուց բացի նաեւ շաղախված են նրա այդ անպարագիծ սիրով, որով համակվում է նաեւ լուսանկարները դիտողը, ասես նորովի հայտնաբերելով ու սիրելով հայրենի երկիրը, նրա գեղեցկությունները:
Գ. Մ.