Ինչպես տեղեկացրել ենք, միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ Գենադի Մարտիրոսյանը պետք է չեմպիոնական գոտին վիճարկի աշխարհի ներկայիս չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Պիրոգի հետ: Չի բացառվում, որ այդ մենամարտը կայանա Կրասնոդարում սեպտեմբերին: Այս մասին հայտնի է դարձել բանակցությունների ընթացքում: