«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԸ»ՙ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏԱԿ

Կառավարությունը երեկ հաստատեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման եւ օգտագործման ծրագիրը, որով նախատեսվում է մոնիտորինգի ենթարկել տարածքում գտնվող ավելի քան 300 հուշարձանները` դրանք վերականգնելու եւ բարեկարգելու նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առթիվ նշեց, որ ընդունված փաստաթղթով փարատվում են բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգությունները, որոնք վերաբերում են Խոսրովի արգելոցի պահպանման եւ զարգացման հիմնախնդիրներին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4