Հայաստանի կառավարությունը համալրել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները Հայաստան մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ եւ հյուպատոսական հիմնարկներ եւ միայն հրավերի հիման վրա: Այդ պետությունների ցանկ են մտցվել Կոտ դ՛ Իվուարը, Գանան, Սիեռա Լեոնեն, Ալժիրը, Մարոկկոն, Լիբիան, Մավրիտանիան եւ Թունիսը, որոնց քաղաքացիները վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են փորձում օգտագործել Հայաստանի տարածքն իբրեւ Եվրոպա մեկնելու տարանցիկ գոտի: Որոշումը նպատակ ունի առավել վերահսկելի դարձնել այդ պետությունների քաղաքացիների եւ ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Ա. Մ.