«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՉԻՆ ՌԵԺԻՍՈՐ ԼԻ ՀՈՒՆՑԻ «ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ» ՖԻԼՄՆ Է ԸՆԴԳՐԿՎԵԼ

Ինչպես նշեց կինոգետ Միքայել Ստամբոլցյանը, փառատոնին ներկայացրած ֆիլմը չինական նոր սերնդի կինոյին է պատկանում իր նոր հայացքով, նոր ասելիքով։ Ֆիլմը մարդկանց մասին է, որոնք հավաքվելով մի վայրում, ոչ մի զբաղմունք չունենալով, որտեղ ոչինչ չի կատարվում, իրար հետ փոխհարաբերությունների մեջ են գտնվում։ Չին ռեժիսորը դեռ մանկուց հետաքրքրվել է մարդկային հարաբերություններով, եւ հենց այդ հարցերի պատասխանն էլ դարձել է ֆիլմ նկարելու հենքը։ Չնայած Լի Հունցին առաջին անգամ է այցելում Հայաստան ու հայկական կինոյին ծանոթ չէ, բայց շատ բան տեսավ ու իմացավ հայկական կինոյի մասինՙ շնորհիվ «Ոսկե ծիրան» փառատոնի։ Այս ֆիլմը 40-ից ավել փառատոնների է մասնակցել, ասում էր ռեժիսորը ու ավելացնում, որ տարեկան 400-ից ավելի ֆիլմեր են նկարահանվում Չինաստանում պետական եւ 2-3000 ֆիլմ հովանավորների աջակցությամբ։ Առաջիկայում ռեժիսորը կնկարահանի վավերագրական ֆիլմեր հոգեբուժարանում գտնվողների ու նրանց առօրյայի մասին։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4