Չեխական Օստրավա քաղաքում մեկնարկող թեթեւ ատլետիկայի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի միայն եռացատկորդուհի Հայկանուշ Բեգլարյանը:
Մեկ ամիս առաջ 21-ամյա թեթեւատլետուհին հաջող ելույթներ ունեցավ Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում, որտեղ 12,83 մետր արդյունքով գրավեց 2-րդ տեղը: