Orange Care-ը տեղեկացնում է, որ այսուհետեւ կարելի է HTC Desire HD եւ Desire Z սմարթֆոններով կարդալ նաեւ ինտերնետային հայերեն էջեր, ինչը նախկինում անհնար էր: Դեռեւս մի քանի ամիս առաջ, ականջալուր լինելով իր բաժանորդների խնդրանքներին, Orange-ը դիմել էր իր պաշտոնական գործընկեր HTC ընկերությանը` խնդրին լուծում տալու խնդրանքով, որի արդյունքում այսօր արդեն երկու սմարթֆոններ «հասկանում են» հայերեն տեքստերը:
Այն բաժանորդները, ովքեր արդեն HTC Desire HD կամ Desire Z են գնել ընկերության խանութներում, կարող են Orange Care անկյուններում ստանալ բոլոր համապատասխան թարմացումները եւ վայելել Android օպերացիոն համակարգի հնարավորությունները` զրկված չլինելով հայերեն էջերից: Հայերեն տառերը կարդալու համար ավելի «գիտակ» բաժանորդները կարող են նաեւ ինքնուրույն կատարել անհրաժեշտ թարմացումը` բեռնելով Android օպերացիոն համակարգի 2.3.3 տարբերակը:
Orange-ը շարունակելու է HTC սմարթֆոնների եւ Android օպերացիոն համակարգով աշխատող այլ սարքավորումների կողմից հայերեն տառերի ճանաչմանն ուղղված ջանքերը` նպատակ ունենալով ներառել հնարավոր բոլոր մոդելները: