Գրոզնիում ավարտված բռնցքամարտի դպրոցականների (13-14 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթներ ունեցան Հայաստանի պատվիրակներըՙ նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ:
Ոսկե մեդալների արժանացան Գառնիկ Պապիկյանը (38,5 կգ) եւ Հրայր Շահվերդյանը (41,5 կգ): Արծաթե մրցանակակիրներ դարձան Ռազմիկ Անտոնյանը (40 կգ), Վիկտոր Յուզիկնովիչը (62 կգ), Ալյոշա Ստամբոլցյանը (72 կգ) եւ Գնել Մուրադյանը (+76 կգ): Բրոնզե մեդալներով պարգեւատրվեցին Սպարտակ Թամարյանը (44,5 կգ), Արարատ Սիմոնյանը (46 կգ) եւ Զաքար Խաչատրյանը (48 կգ): Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 2-րդն էր ռուսներից հետո: