«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2011-07-15 | #131, 2011-07-16 | #132, 2011-07-19


ՅՈԺԵՖ ԲՈՒԲԵՆԿՈՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ՄԻԿԱՆ»

Ինչպես տեղեկացանք «Միկա» ակումբից, թիմի ղեկը ստանձնել է 60-ամյա սլովակ մարզիչ Յոժեֆ Բուբենկոն: Նա կփոխարինի Էդուարդ Մարգարովին, որն Արմեն Շահգելդյանի պաշտոնանկությունից հետո ժամանակավորապես ստանձնել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Մարգարովին եւ Մամիկոն Ղարիբջանյանին, որոնք վերադարձել են իրենց նախկին աշխատանքին: Մարգարովը կշարունակի կատարել «Միկայի» մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի, իսկ Ղարիբջանյանըՙ փոխտնօրենի եւ մանկապատանեկան ծրագրի ղեկավարի պարտականությունները:

Յոզեֆ Բուբենկոյին մարզչական աշխատանքում կօգնեն Հակոբ Մկրյանը, Տիգրան Ասլանյանը եւ Արամ Ոսկանյանը: Բուբենկոն ժամանակին աշխատել է Սլովակիայի երիտասարդական հավաքականում, Բրատիսլավայի «Ինտերում», որին 2 անգամ երկրի չեմպիոն է դարձրել: Նա մարզել է նաեւ հունական «Պանիոնիս» եւ «Իրակլիս» թիմերը: Նա Երեւան է ժամանել իր օգնականիՙ 38-ամյա Ժոլտ Հորնյակի հետ, որը նախկինում հանդես է եկել «Ինտերում», «Սլովանում» եւ մի շարք այլ թիմերում: Սլովակ մարզիչը «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը կնշի հուլիսի 21-ին Երեւանում նորվեգական «Վոլերենգայի» հետ Եվրոպայի լիգայի մրցաշարի պատասխան խաղում: Ինչպես հայտնի է, «Միկան» հյուրընկալվելիս 0-1 հաշվով զիջել է մրցակցին եւ պետք է ձգտի սեփական հարկի տակ ռեւանշի հասնել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4