Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Մանուկ Վարդանյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավար անձնակազմը` գլխավոր տնօրեն Շեւքետ Շայդուլլինի գլխավորությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագծային աշխատանքների կատարման ընթացքը, որոշվել առաջիկայում մասնագետների հետ քննարկել երկաթգծի ներկայացված հինգ տարբերակներն ու դրանց ֆինանսական գնահատականներըՙ ներկայացնելով առաջարկներ հետագա աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումային ծրագրի առաջին կիսամյակի նախնական կատարողականը: Ընկերության գլխավոր տնօրեն Շեւքետ Շայդուլինը պարզաբանումներ է ներկայացրել ներդրումային ծրագրի թերացման վերաբերյալ եւ հավաստիացրել, որ այն ամբողջությամբ կկատարվի հաջորդ կիսամյակում:
Ա. Մ.