Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքից գողացված հայկական 5 մանրանկարի ու 2 յուղանկարի հետ կապված պատմությանն «Ազգը» արդեն ադրադարձել է: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին 2 հայեր Լոնդոնում մոտեցել են Ներսես ավագ քահանա Ներսեսյանին` յուղանկարների ու մանրանկարների վերաբերյալ նրա կարծիքը իմանալու համար:
Հետաքրքրական է` իսկ կատարվածի առնչությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել Մատենադարանը: Այս հարցով դիմեցինք Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին: Նրա խոսքով` այս ուղղությամբ Մատենադարանը նույնպես աշխատանքներ ձեռնարկել է. «Մենք եւս ուզում ենք իմանալ իսկությունը»:
Ի. Պ.